Armenian text to speach

Ժիրինովսկին իմ մեծ ախպերը ոնց որ լինի. Հակոբ Հակոբյանը Մոսկվայից սյուրպրիզով է գալիս. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Ճոյտ» մականունով հայտնի, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր նեղ շրջապատում խոսել է, որ Մոսկվա այցի ժամանակ պետք է հանդիպի Պետդումայի պատգամավոր Ժիրինովսկու հետ:

«Երկու օր է, որ Մոսկվայում եմ եւ իմ ֆիլմի ցուցադրության հետ կապված հարցերն եմ կարգավորում: Արդեն դիմել ենք համապատասխան մարմիններին՝ թույլտվություն ստանալու համար:

Ասում են, թե ուզում եք նաեւ Ժիրինովսկու հետ հանդիպել, այդպե՞ս է:

Դե, ինչպես ասացի, Մոսկվայում եմ՝ կինոյի ցուցադրման հարցերով: Իսկ Ժիրինովսկու հետ, տեսնեմ, հնարավոր է եւ հանդիպեմ: Բայց ի՞նչ արտառոց բան կա դրանում, որ սաղ խառնվել են իրար:

Ոչ մի արտառոց բան չկա, իսկ ի՞նչ հարցով եք հանդիպելու եւ ի՞նչ հարաբերությունների մեջ եք նրա հետ:

Անձամբ ճանաչում եմ, շատ լավ, մտերիմ հարաբերություններ ունենք: Ժիրինովսկին, կարելի է ասել, իմ մեծ ախպերը ոնց որ լինի, կարգին մարդ է, շատ խելացի: Ես իրան շատ հարգել եմ՝ անգամ մինչեւ մեր ծանոթանալը, ինքը շատ յուրահատուկ գործիչ է, ես շատ եմ հավանում իրեն:

Իսկ հանդիպման համար պայմանավորվե՞լ եք:

Ամեն ինչ արված է, մի քանի օր համբերեք, բոլորդ էլ կիմանաք, կտեսնեք, ոմանք էլ կզարմանան: Ես Ձեզ ավելին ասեմ, ես արդեն հետ եմ գալիս Մոսկվայից:

Փաստորեն, հանդիպե՞լ եք արդեն:

Համբերեք, մի լավ կզարմանան սաղ:

Հիմա զարմացրեք:

Չէ, խի՞, թող մնա սյուրպրիզ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս