![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/12920943_1071292316262357_1950149532_n.jpg)
AmLur.am-ն արդեն հայտնել է, որ Կարեն Վարդանյանի առեղծվածային անհետացման պատճառը հայտնի է դարձել: Ոստիկանները բացահայտել են նրա սպանությունը:
Պարզվում է՝ նրան սպանել, իսկ դին թաքցրել են ավտոտնակում:
Ներկայացնում ենք դեպքի վայրից լուսանկարներ:
Պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արութ Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է: