
Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինին ընդգծել է, որ ցանկանում է հաջող աշխարհի առաջնությունից հետո կարիերան ավարտել ազգային թիմում: Նշենք, որ աշխարհի առաջնությունն անցկացվելու է 2018 թվականին Ռուսաստանում:
«Ես կցանկանայի հանդես գալ աշխարհի առաջնությունում: Իտալիան հաջող է անցկացրել Եվրոպայի վերջին երկու առաջնությունները: Իսկ աշխարհի առաջնությունում մեր փորձն անհաջող է: Կցանկանայի հավաքականում կարիերան ավարտել դրական տոնի վրա: Այո, մեզ դժվար կլինի հայտնվել եզրափակիչ հատվածում, քանի որ ընտրական դժվար փուլ է սպասվում», – հավելեց նա:.