ՀԱՐՑ. Մորաքույրս ինձ կտակել է իր սեփականաշնորհված բնակարանը, բայց հիմա նա մահացած է: Ուզում եմ իմանալ, թե օրենքի համաձայն՝ ինչ կարող եմ անել, որպեսզի ստանամ ժառանգորդության իրավունք: Նշեմ, որ ես բնակվում եմ Մոսկվայում, իսկ բնակարանը գտնվում է Երեւանում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դուք պետք է ժառանգորդության ընդունման մասին դիմում ուղարկեք նոտարական մարմնին (նոտարին) ժառանգության բացման (ժառանգողի բնակության վայրի) հասցեով: Այդպիսի դիմում պետք է տալ ժառանգության բացման օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում (ՀՀ քաղ. օր. 1227-րդ հոդված): Կտակը պետք չէ կցել: Դիմումը գրվում է ազատ ձեւով: Դուք կարող եք դիմել նոտարին ըստ բնակության վայրի եւ վերցնել օրինակը:
Եթե Ձեզ դժվար է ձեւակերպել ժառանգությունը (վճարել տուրքը, հավաքել փաստաթղթերը՝ քաղվածքներ գնարժեքի վերաբերյալ, բնակարանի իրավահաստատող փաստաթղթեր, գրանցել բնակարանի սեփականության իրավունքի անցումը եւ այլն), Դուք կարող եք նշված գործողությունները կատարելու համար լիազորագիր տալ որեւէ մեկին, որը բնակվում է ժառանգության բացման վայրում, որպեսզի նա ձեւակերպի ամեն ինչ Ձեր անունից:
փաստաբանական գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարզ ներկայացված է ժառանգորդություն ստանալու կարգը: Եվ քաղաքացուն մնում է հավաքել փաստաթղթերն ու ներկայանալ համապատասխան մարմնին՝ հարցին լուծում տալու համար: