Հրապարակ. Մոսկվայում Սարգիս Ասատրյանի բնակարանից թմրանյութեր են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մեր տեղեկություններով, Մոսկվայում անհայտ պայմաններում ձերբակալված, Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Ասատրյանի գործում որևէ տեղաշարժ դեռևս չկա։ Նորիկ Թևանյանը, ում հրավերով Ասատրյանը ժամանակին Մոսկվա էր մեկնել, նույնպես ձեռքերը լվացել է նրանից։ Օրերս Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներից ոմն գեներալ Հարությունյան խորհրդի անունից հայտարարել է, որ Սարգիս Ասատրյանը ոչ մի կապ չի ունեցել և չէր կարող ունենալ իրենց հետ։ Եվ դա այն դեպքում, երբ նույն գեներալն աշխատել է այն գրասենյակում, որի ղեկավարն էր Սարգիս Ասատրյանը։
 
Ըստ նույն աղբյուրների՝ Սարգիսի մոսկովյան վարձով բնակարանից ռուս ոստիկանները մեծ քանակությամբ նարկոտիկ են առգրավել, սակայն թույլ ազդեցության, որն ընդունված է օգտագործել սրճարաններում՝ երիտասարդների կողմից, դրանք գրեթե համատարած կիրառվող դեղորայք են։ ,Ինքը երբեք չի օգտագործել նման բաներ, ավելին՝ նա չէր էլ ծխում,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով։ – Եթե Նորիկը սահմանազատվել է Սարգիսից, ուրեմն Սաքոն ստիպված կլինի երգել նարկոտիկների առնչությամբե”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:
 




Լրահոս