![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/e4f578bb0eb2da54cdcfcfa1eb6409986006d5dba6e5340ce1pimgpsh_fullsize_distr_0.jpg)
Թուրքիայի ոստիկանությունը հաստատել է, որ ռուսական Սու-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության մեջ մեղադրյալ Ալփարսլան Չելիքը ձերբակալվել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ալփասրան Չելիքին նախօրեին բերման են ենթարկել: Եվ այժմ նա գտնվում է կալանքի տակ»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Չելիքին բերման են ենթարկել Իզմիրի ռեստորաններից մեկում: Նրա հետ միասին բերման են ենթարկել նաև 14 այլ կասկածյալների:
Հիշեցնենք, որ ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցվեց թուրքական ինքնաթիռի կողմից Թուրքիայի սահմանից 1 կմ հեռավորության վրա, սիրիական Լաթաքիայում: Ռուսական կողմը պնդում է, որ ռմբակոծիչը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը: