Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի Դաշնության վարչապետի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն նախատեսվող պաշտոնական այցին և ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր:

Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին, ինչպես նաև քննարկել են առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:




Լրահոս