Armenian text to speach

«Լավագույն տարբերակը Կարեն Վարդանյանից ազատվելն էր». անհաջող բիզնեսի դաժան ավարտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես արդեն հայտնել էինք, ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը, ով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ էր, մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Երեկ ուշ երեկոյան Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում հայտնաբերվել է Կարեն Վարդանյանի դին:

Պարզվել էր, որ մարտի 17-ին Կարեն Վարդանյանին բութ գործիքներով հասցված բազմաթիվ հարվածներով սպանել էին Արթուր Միհրանյանը և Կարեն Վարդանյանի հարևան Գևորգ Զոհրաբյանը, ում ավտոտնակում էր հայտնաբերվել դին:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ պարզելու դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ:

«Գեւորգ Զոհրաբյանը եւ Կարեն Վարդանյանը որոշել էին ինչ-որ մի բիզնեսով զբաղվել: Չարաշահելով Կարեն Վարդանյանի վստահությունը՝ Գեւորգ Զոհրաբյանը համոզել էր նրան բնակարանը ձեւակերպեն իր անունով, քանի որ Կարենը չէր կարողանա գրավ դնել, ինչ-որ կալանքի խնդիր է առաջացել: Դե, այնուհետեւ Գեւորգ Զոհրաբյանը մտածել էր, որ բնակարանը խլելու եւ գումարը իր գրպանը դնելու լավագույն տարբերակը Կարեն Վարդանյանից ազատվելն էր»:




Լրահոս