Չճանաչված Աբխազիայի Հանրապետությունը հայտարարել է, որ վիզային ռեժիմ է սահմանում օտարերկրացի այն քաղաքացիների համար, ովքեր չեն ճանաչել իր անկախությունը, փոխանցում է BBC-ն:
Ապրիլի 1-ից Աբխազի կարող են մեկնել միայն Ռուսաստանի, Նիկարագուայի, Թուվալուի, ինչպես նաև երկու չճանաչված պետությունների՝ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության և Հարավային Օսիայի քաղաքացիները:
Ինչպես նաև առանց վիզայի Աբխազիա կարող են մեկնել Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակիչները:
Այսպիսով, Աբխազիա մեկնելու համար վիզա պետք է ստանան Վրաստանի քաղաքացիները: Ընդ որում, ՄԱԿ-ը Աբխազիան պաշտոնապես այդ երկրի մի մաս է ճանաչում:
Աբխազիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Վենեսուելան և խաղաղօվկիանոսյան մի քանի պետություններ: Դրան նախորդում էր 2008թ. օգոստոսին ռուս-վրացական զինված կոնֆլիկտը:
Վրաստանը շարունակում է պնդել, որ Ռուսաստանն օկուպացրել է Աբխազիան և Հարավային Օսիան: