
Կրեմլում մեկնաբանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Անկարայի և Մոսկվայի միջև համագործակցության վերսկսման մասին, փոխանցում է Lenta.ru-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում Էրդողանի հայտարարությունը որպես հարաբերությունների կարգավորման փորձ չեն ընդունում:
«Պարզ է, թե ինչ էր ռուսական կողմն ակնկալում Անկարայից Սու-24-ի խոցումից հետո: Դրանից հետո ոչ մի ակնարկ անգամ չի եղել»,-ասել է Պեսկովը:
Նա նաև մեկնաբանել է ռուս օդաչուի սպանության մեջ մեղադրվող թուրք զինյալի ձերբակալությունը՝ նշելով, որ «մեղավորները պետք է պատժվեն»:
Ավելի վաղ Էրդողանը Վաշինգտոնում հանդես էր եկել հայտարարությամբ, որի ընթացքում նշել էր տարածաշրջանային խնդիրների լուծման համար ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության մասին: