![](https://armlur.am/wp-content/uploads/2013/07/30//50980.jpg)
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում` “Թամարա” ՍՊԸ գործարանում, այսօր՝ հուլիսի 30-ին վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պահեստային հատվածում ծխացել են պլաստմասսե տարրաներ (15 քմ): Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ: