
Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունը ղեկավար պաշտոն կհատկացնի թիմի ավագ Ֆիլիպ Լամին, հայտնում է Sport Bild-ը: Նշվում է, որ Գերմանիայի հավաքականի 32-ամյա պաշտպանը ֆուտբոլային կարիերան կավարտի 2018 թվականին:
Այնուհետև Ֆիլիպը կարող է զաղեցնել մյունխենյան ակումբի մարզական տնօրենի պաշտոնը: Հարկ է նշել, որ հենց այդ ժամանակ ավարտվելու է թիմի ներկայիս մարզական տնօրեն Մատիաս Զամերի գործող պայմանագրի ժամկետը: