Բաղադրիչներ`
Բիսկվիթի համար՝
ձու – 5 հատ
շաքարավազ – 125գր
ալյուր – 125գր
կակաո – 2ճ/գդ
Կրեմի համար՝
խտացրած կաթ եփված – 200գր
կարագ – 200գր
կակաո – 50գր
բուսայուղ – 10գր
Օշարակի համար՝
շաքարավազ – 75գր
ջուր – 75մլ
կոնյակ – 20մլ
Պատրաստման եղանակ
Ձուն հարեք շաքարավազի հետ մինչև սպիտակելը, ավելացրեք մաղված ալյուրը կակաոյի հետ: Զգուշությամբ խառնեք մինչև խմորի միատարր դառնալը:

Պատաստի խմորը լցրեք բուսայուղով և պերգամենտային թղթով ձևամանի մեջ:

Եփեք ջեռոցում 40-50րոպե 180 աստիճանում (բիսկվիթի եփված լինելը կարող եք ստուգել լուցկու չոփով):

Կրեմը պատրաստելու համար խտացրած կաթը հարեք կարագի հետ, ավելացրեք նախապես բուսայուղի հետ խառնած կակաոն և լավ հարեք:

Տորթի պատրաստման համար բիսկվիթը բաժանեք 3 շերտի, ապա ամեն շերտը խոնավեցրեք օշարակով:

Բիսկվիթի շերտերի վրա քսեք կրեմը:

Կրեմով պատեք ամբողջ բիսկվիթը:

Տորթի կողքի հատվածներին կարող եք շաղ տալ մանրացված ընկույզ, իսկ վրան զարդարել ըստ Ձեր ճաշակի:































