Armenian text to speach

Ինչպես է տեղի ունեցել Կարեն Վարդանյանի սպանության բացահայտումը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես արդեն հայտնել էինք, ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը, ով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ էր, մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Երեկ ուշ երեկոյան Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում հայտնաբերվել է Կարեն Վարդանյանի դին:

Պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արութ Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է: Ոստիկանություն ըսպանության բացահայւտման մանրամասներն է ներկայացրել:

Մանրամասները` ոստիկանության պատրաստած տեսանյութում:




Լրահոս