Ինչպես տեղեկացրել էինք, ընդդիմադիր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մարտի 17-ին հայտարարել էր 3-րդ անգամ իշխանափոխություն նախաձեռնելու եւ մի քանի ընդդիմադիր ուժերի հետ միավորվելու ցանկության մասին:
«Նոր Հայաստան»-ի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը, մասնավորապես, նշել էր Ստեփան Դեմիրճյանի, ՀԱԿ-ի, «Քաղաքացիական պայմանագրի», Աշոտ Մանուչարյանի, Պարույր Հայրիկյանի, Արամ Կարապետյանի հետ միավորվելու ցանկության մասին:
Օրերս «Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի անդամները արդեն իսկ սկսել են բանակցությունները ընդդիմադիր ուժերի հետ:
ArmLur.am-ը զրուցեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ՝ պարզելու, թե ինչ է մտածում իշխանափոխության վերաբերյալ:
Խմբակցության քարտուղարը թեպետ ողջունում է գաղափարը, սակայն կարծում է, որ այն իրականացնելու գործիքները դեռ համոզիչ չեն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյուզի Մուրադյան