Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան Անգլիայի Գավաթի խաղարկության շրջանակում կայացած «Էվերթոն»-ի դեմ խաղում (0:2) անվայել պահվածքի համար որակազրկվել է 1 խաղով և տուգանվել 20 հազար ֆունտով:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը նաև Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից պաշտոնական զգուշացում է ստացել: Այսպիսով, Կոստան բաց կթողնի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Աստոն Վիլա»-ի դեմ արտագնա հանդիպումը: