Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում շտապ տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանն, այսօր՝ հուլիսի 30-ին, ծանր վիճակում շտապ տեղափոխվել է “Նաիրի” բժշկական կենտրոն:
“Նաիրի” բժշկական կենտրոնում NEWS .am-ի թղթակցին հայտնեցին, որ նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում: Այժմ Մարկ Սաղաթելյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է:
Մեր տեղեկություններով, նա այս գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել է:




Լրահոս