Թալինի ՀՀԿ-ականները միահամուռ չեն պաշտպանում իրենց թեկնածուին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թալինի ՀՀԿ-ականները միահամուռ չեն պաշտպանում իրենց թեկնածու, գործող քաղաքապևո Սարգիս Արամյանի թեկնածությունը։ Եթե Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը կենաց-մահու պայքար է տանում Արամյանի հաղթանակի համար, որպեսզի նախ իր դիրքերն ամրապնդի ու ապագայի հետ կապված պլաններն իրականացնի, ապա ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը, ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ էլ չի աջակցում կուսակից Արամյանին։

Ավելին, ըստ որոշ լուրերի, աշխատում է Դաշնակցության թեկնածուի օգտին։ Պատգամավորը, ասում են, մարզպետ Գյոզալյանին անձամբ խոստացել է օգնել՝ ձայներ բերելու ՀՅԴ թեկնածուի համար՝ որոշակի ակնկալիքների դիմաց։ Նա ցանկանում է կնոջը՝ Թամարա Գևորգյանին հետագայում էլ Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն տեսնել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս