Գալուստ Սահակյանը մեկ ամիս հետո կրկին մեկնելու է Գերմանիա՝ ևս մեկ ստուգում անցնելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 4-ին մեկնարկող ԱԺ քառօրյան կվարի, առավել ստույգ՝ կբացի Գալուստ Սահակյանը, ապա քառօրյայի էստաֆետը կհանձնի ԱԺ փոխնախագահներին, որպես արձանագրում, որ ինքը լավ է, ամեն ինչ մնացել է ետևում։ Չնայած, մեր տեղեկություններով, մեկ ամիս հետո նա կրկին մեկնելու է Գերմանիա՝ ևս մեկ ստուգում անցնելու։ Ի դեպ, ԱԺ այգում անվերջ զբոսնող Գրիգորիչը բաց չի թողնում ոտքով քայլելու որևէ հնարավորություն, վերջին շրջանում նա հաճախ է լինում ԱԺ իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, հասկանալու՝ Ընտրական օրենսգիրքն այս քառօրյայի օրակարգ կմտնի՞, թե՞ արտահերթով կքննարկվի։ Ի դեպ, ԸՕ-ի քննարկումը հետաձգելու հանգամանքը ՀՀԿ-ից բացատրեցին այսպես. «Կիսատ հարցերը շատ-շատ են, զուգահեռ քննարկումներ են ընթանում ԵՄ-միջազգային կառույցների հետ՝դոնորական և այլ հարցերով, քաղհասարակության, ընդդիմության հետ, որից հետո նաև նախագահականի հետ համաձայնեցնելու խնդիրներ են առաջանալու, իսկ դրա համար շատ ժամանակ է պետք»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս