ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը վերջերս ավելի քան 1,5 մլն դրամ՝ մոտ 3,5 հազար դոլար է ծախսել պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով կազմակերպված միջոցառումների համար: Ըստ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ այդ ողջ գումարը ծախսել է պաշտոնական պատվիրակությունների հյուրասիրության համար: Իսկ հյուրասիրությունն իրականացրել է «Սելենա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Հետաքրքիր զուգադիպությամբ հենց այդ օրերին Երեւանում եղել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի պատվիրակությունը: Գուցե նրանց համար արված առատ հյուրասիրությունն է եղել պատճառը, որ Ֆյուլեն որոշել է Եվրոպա հասնելուն պես արագացնել Հայաստանին այնտեղ տանելու գործընթացը:




Լրահոս