ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 23-ին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վարդենիսի մասնաճյուղում տեղի ունեցած բանկային մեքենայությունների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հիշեցնենք, որ մարդիկ իրենց ոսկեղենը գրավադրել Էին «Արդշինինվեստբանկ»-ում, սակայն տոկոսադրույքի համապատասխան վճարումները կատարելուց հետո չէին կարողանում հետ ստանալ դրանք, քանի որ բանկը պատճառաբանում էր, թե կտրոնները կեղծ են. «Գնացե՛ք, կտրոն տված աշխատակցի՛ց պահանջեք ձեր գումարները»: Քրգործը հարուցվել է ՀՀ քր. օր 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ բանկի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանը, հասկանալով վերահաս վտանգի հավանականությունը, մարել է աշխատակցի վրա «կոտրած» 3 մլն դրամից ավելի գումարը: Սակայն քննության ընթացքում դեռ շատ բաներ կպարզվեն, քանի որ «յուրացումն ու վատնումը» չեն եղել 3 մլն-ի շրջանակներում:




Լրահոս