
ArmLur.am-ի թղթակիցը ԼՂՀ-ից հայտնում է, որ այս պահին մի խումբ ազատամարտիկներ հավաքվել են Ստեփանակերտում` ազատամարտիկների միության շենքի առջև: Նրանք պատրաստ են սահման մեկնել` այնտեղ կանգնած զինվորների կողքին լինելու համար:
Ազատամարտիկները լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, որ սահմանում կանգնած զինվորներն իրենց օգնության կարիքը չունեն և ցանկանում են գնալ սահման միայն զինվորներին «դուխ» տալու և սատար կանգնելու համար:
Քնար Մանուկյան, Արփինե Թովմասյան
Արցախ