Արարատի մարզի Դալար համայնքում տեղի ունեցած ձկների զանգվածային ոչնչացման դեպքի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Դալար գյուղի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս նկատել էին, որ իրենց բերքը հեկտարներով փչացել է: Նրանց խոսքով՝ գիշերն իրենց ցանքատարածքները ջրել են ջրանցքի աղտոտված ջրով, ինչի արդյունքում տեղի է ունեցել ձկների զանգվածային ոչնչացում: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրության արդյունքում Դալարի վարչական տարածքի մակերեւութային ջրերում հայտնաբերել եւ արձանագրել էին ձկների զանգվածային ոչնչացման փաստ, ինչի առթիվ նախարարության բնապահպանական պետական տեսչությունը դիմել էր ՀՀ ոստիկանություն: Ի դեպ, վերցվել են համայնքի մակերեւութային ջրերի եւ սատկած ձկների նմուշներ եւ ուղարկվել փորձաքննության, սակայն արդյունքները դեռ պատրաստ չեն՝ չնայած արդեն տասն օր է անցել:
ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ