
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ մի շարք ազատամարտիկներ հավաքվել են Ստեփանակերտում` ազատամարտիկների միության շենքի առջև և պատրաստ են սահման մեկնել` այնտեղ կանգնած զինվորների կողքին լինելու համար:
ԼՂՀ ազատամարտիկների միության անդամ Ալեքսանդր Հայրապետյանը հայտարարեց` պետք լինի պատրաստ է զոհվել հայրենիքի համար: Իսկ Ազատամարտիկների միության աշխատակից Ալվարո Շեկյանը էլ համոզմունք հայտնեց, որ նրանց պարտքն է օգնել հայրենիքին. «Եթե երեխան հիվանդանում է տանում եք չէ բժշկի, սա էլ մեր պետությունն է եթե հիվանդանում է պատրաստ ենք օգնել»:
Քնար Մանուկյան, Արփինե Թովմասյան
Արցախ
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում