
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահ Պուտինը կոչ է անում կոնֆլիկտի կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել»,-գործակալությունը մեջբերում է Պեսկովի խոսքը: