ԵԱՀԿ ՄԽ-ն ԼՂ հարցով քննարկում կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խումբը Վիեննայում հաջորդ շաբաթ հերթական նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկի ԼՂ հակամարտության գոտում տիրող լարված իրավիճակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կազմակերպության աղբյուրին:

«Հաշվի առնելով շփման գոծում հայ-ադրբեջանական կոնֆլիկտն ու կոնֆլիկտի կարգավորման գործում ԵԱՀԿ-ի դերը, Վիեննայում հաջորդ շաբաթ կհավաքվի ԼՂ հարցով համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) խումբը, որը, ինչպես ակնկալվում է, կտեղեկացնի ՄԽ անդամներին իրավիճակի և շարունակվող կոնֆլիկտի կարգավորման ուղիների մասին»,-ասել է ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչը:

Կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը համանախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: ՄԽ կազմում են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան:




Լրահոս