
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան քննարկում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դունգային զբաղեցրած պաշտոնից հեռացնելու տարբերակը:
Երկրի ֆուտբոլային ղեկավարությանը չեն գոհացնում ազգային թիմի վերջին արդյունքները, ինչպես նաև Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյին չհրավիրելու հետ կապված կոնֆլիկտները:
Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 6-րդ տուրից հետո Բրազիլիայի հավաքականն ունի 9 միավոր և Պարագվայի հետ բաժանում է 6-7-րդ տեղերը: