Ինչո՞ւ են լռում ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները. Պուտինն իր խոսքն ասաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ Արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունները եւ գործընթացը վարում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահող երկրներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը:

Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպես են այս իրավիճակում արձագանքում համանախագահող երկրները: Քանի որ դեսպանատներում այսօր ոչ աշխատանքային օր է, չկարողողացանք պարզել նրանց պաշտոնական տեսակետները. մեզ մնում է հետևել պաշտոնական հայտարարություններին:

Մինչ այժմ Արցախյան սահմանում աննախադեպ լարվածության մասին հայտարարությամբ է հանդես եկել միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է.

«Նախագահ Պուտինը կոչ է անում կոնֆլիկտի կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել»:

Իսկ ԱՄՆ և Ֆրանսիան առայժմ լռում են: Ինչի՞ են սպասում հարցում կարեւորագույն դերակատարություն ունեցող համանախագահող երկրները:




Լրահոս