«Վերանայել Երեւան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող՝ սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային կանոնավոր ուղեւորափոխադրումների վարձը՝ այն 2013թ. հուլիսի 20-ից 1 ուղեւորի համար սահմանելով 150 դրամ»:
Երեսներին թքում են, իսկ նրանք ասում են, թե անձրեւ է գալիս: Գծատեր Տարոն Մարգարյանի եւ իր ապաշնորհ ու գծատեր տեղակալների գործելաոճը սա է: Դժգոհությունների ալիքն օր օրի աճում է, որոշումը միանշանակ ապազգային ու հակաժողովրդական է, եւ այդքանն իմանալով հանդերձ՝ արդեն պատուհաս դարձած քաղաքապետը, որը համատեղության կարգով նաեւ գծատեր է, ընդունում է որոշում հօգուտ իրեն եւ իր թալանչի ընկերների: Թեեւ ուրիշ ի՞նչ կարելի էր ակնկալել նրանից. բնականաբար, պետք է պաշտպաներ իր եւ իր շրջապատի շահերը, չէ՞ որ միլիոններն այդ ճանապարհով են կուտակվում: