
Ադրբեջանի սանձազերծած գործողությունները հաստատելու են գալիս դիվանագիտական շրջանակներում պտտվող որոշ տեղեկություններ:
ArmLur.am-ին լուրեր հասան այն մասին, որ Իլհամ Ալիեւը հատուկ հրահանգով իր առջեւ գերխնդիր է դրել հողատարածքներ գրավել ու պաշտոնապես հայտարարել գրավված տարածքների մասին` ցույց տալով, թե ինչ մարտունակ է ադրբեջանական բանակը: Ինչպես նաեւ փաստերով ապացուցել, թե ինչու է անհրաժեշտ օր առաջ խաղաղապահների անվան տակ ինչ որ զորքեր մտցնել տարածաշրջան:
Սակայն Ալիեւի եւ նրան հրահանգ տվող աշխարհաքաղաքական դերակատարության հավակնորդ ուժերի ծրագիրը տապալվեց: Հայ դիրքապահներն անմիջապես իրավիճակն իրենց վերահսկողության տակ վերցրեցին: Դրա համար ադրբեջանական լրատվամիջոցները ստիպված են պարբերաբար հերքել ռազմական որոշ գործողությունների փաստը:
Թամարա Միքայելյան