
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտակարգ բանակցություններ է անցկացրել ՀՀ և Ադրբեջանի գործընկերների հետ, փոխանցում է Lifenews-ը:
Արտակարգ բանակցություններն անցկացվել են ԼՂ հակամարտության գոտում տիրող լարված իրավիճակի ֆոնին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը, կոչ էր արել անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել: