
Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը չեղարկում է այսօր նախատեսված նախընտրական հանդիպումները:Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի սոցցանի գրառումից:
«Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական ղեկավարարությանը, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերին: Մենք այս հայրենիքը որեւէ մեկին չենք զիջի: Մենք ոչինչ չենք խնայի հանուն հայրենիքի»: