Այս պահին Ստեփանակերտի բժշկական կենտրոնում չորս վիրավոր կա, ովքեր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց հիվանդանոցի տնօրեն Կարեն Բազյանը:
Նշենք, որ վիրավորների թվում կան և կանայք և տղամարդիկ, սակայն հիվանդանոցի տնօրենն անուններ չնշեց:
Հավելենք, որ բժշկական կենտրոնում է գտնվում նաև Մատաղիսի գյուղապետը, ով մեջքի շրջանում վիրավորում էր ստացել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Արցախ