
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացրել ՀՀ և Ադրբեջանի գործընկերների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լավրովը կոչ է արել կողմերին ազդեցություն գործադրել իրավիճակի վրա՝ Լեռնային Ղարաբաղում բռնության դադարեցման համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտակարգ բանակցություններ է անցկացրել ՀՀ և Ադրբեջանի գործընկերների հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին, անդրադառնալով սահմանային լարվածությանը, կոչ էր արել անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել: