
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Օրակարգում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններն են ու դրանց հետ կապված հարցեր:
Հավելենք, որ Սերժ Սարգսյանը արդեն ԱՄՆ-ից վերադառնում է Հայաստան, ժամեր անց նա կլինի Երեւանում: