
ArmLur.am-ի տեղեկություններով` այս պահին ՌԴ ԱԳՆ-ն բանակցություններ է սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մեր տեղեկություններով` բանակցությունների մեկնարկը նպատակ ունի հրատապ հաղորդագրություն տարածել` Արցախի սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին:
Ըստ ամենայնի, դրա մասին ավելի ուշ կհայտարարվի: Հավելենք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Վիեննայում հաջորդ շաբաթ հերթական նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկի ԼՂ հակամարտության գոտում տիրող լարված իրավիճակը: