150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող եւ քաղաքացիներին անվճար տեղափոխող հայտնիների թիվն ավելացել է: Անվճար մեքենա կամ Free car ակցիային երեկ արդեն միացան նաեւ «Վիտամին» ակումբի Արամ mp3-ին, Վաչեն, Թինա Քեյը, «Ընտանեկան պատմություններ» հաղորդման հաղորդավարներ, ամուսիններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանը: Օրեր առաջ էլ իրենց մեքենաներով քաղաքացիներին օգնել են դերասան Հայկ Մարությանը, դերասանուհի Լալա Մնացականյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, վիտամինցի Գարիկը, հումորիստներ Արմուշը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, դերասան Աբել Աբելյանը, հաղորդավար Պետրոս Ղազարյանը, լրագրող Անի Քոչարը… Իսկ երեկ Հայկ Մարությանի եղբայրը` ռեժիսոր Արման Մարությանը, ակտիվիստ աստղերի մասնակցությամբ Ծիծեռնակաբերդի բարձունքում նկարահանեց սոցիալական գովազդ` «100 դրամ վճարելն ամոթ չէ: Ամոթ է վճարել 150 դրամ, երբ կողքինդ չունի այդ 50 դրամը» կարգախոսով:
ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ