ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե տեղի է ունեցել վթար, եւ անգամ ապահովադիրները համաձայնության են եկել, ու խնդիրը մասամբ լուծվել է, ապա նման դեպքերում ճանապարհային ոստիկանությունը պե՞տք է ֆիքսի պատահարը, թե՞ դա արդեն պարտադիր չէ:

Հովհաննես Միրզոյան (41 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ճանապարհային ոստիկանության (ՃՈ) ներկայացուցիչները տեղյակ են օրենքի պարզեցված հատուցման մեխանիզմի մասին, եւ պարտադիր չէ նրանց ներկայանալը: Ընդհուպ մինչեւ, եթե նրանք անցնում ու տեսնում են վթարը, կանգնում ու հարցնում են` արդյոք կողմերը համաձայն են պարզեցված եղանակին, եւ դրական պատասխան ստանալու դեպքում ոստիկանության ներկայացուցիչներն ակտ չեն գրում, եւ ոչ մի վարչական տուգանքներ չեն իրականացվում:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական
 ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցանկալի կլիներ, որ նման դեպքերում ՃՈ-ն, հետաքրքրվելուց ու ակտ չգրելուց բացի, մեկ-մեկ էլ կանխեր խցանումների եւ վթարաստեղծ իրավիճակների  առաջացումը: Բազմիցս եղել են դեպքեր, երբ մարդիկ ժամերով մնացել են խցանումների մեջ՝ միայն վերջում պարզելով, որ քիչ հեռու վթար է տեղի ունեցել:




Լրահոս