ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բանակցություններ է վարել ՀՀ բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հետ, փոխանցում է Militarynews-ը:
«Մասնավորապես, նա հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ»,-ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Ավելի վաղ Զայնետդինովը հայտնել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը մշտական կոնտակտի մեջ են գտնվում Հայաստանի ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: