Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ում պետքարտուղար Ջոն Քերիի տեղակալ Թոմաս Շենոնի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Ղարաբաղյան հակամարտության հարցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:
«Հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղյան կոնֆլիկտն ու էներգետիկ, տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության հեռանկարները»,-ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: