Ժողովուրդ. Ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանը խոսել է եղբոր ինքնասպանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Զվարթնոց” օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր եղբոր` Ցոլակ Թանգամյանի ինքնասպանության դիմելու պատճառը, ասաց, թե ինքն այդ հետապնդումներից տեղյակ չի եղել:
Հիշեցնենք, որ Ց. Թանգամյանն ինքն ասպանություն գործելուց առաջ նամակ էր գրել, որտեղ նշել էր, որ իրեն 1994թ.-ից հետապնդում են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սամվել Հունանյանն ու Արթուր ՎիրաբUանը` իրենից խլելով Կիեւյան 2-ա հասցեի 176 քմ տարածքը: Նամակում նա նաեւ գրել էր, թե այս անարդարությունից հետո ինքն այլ եւս չի կարող ապրել:
“Ժողովուրդ”-ը զրուցեց Վանիկ Թանգամյանի հետ` պարզելու, թե արդյոք ինքը, լինելով ոստիկան, տեղյակ է եղել եղբոր հետ կատարվածից:
Պարո՛ն Թանգամյան, Դուք, լինելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, ի՞նչ կասեք Ձեր եղբոր ինքնասպանությունից առաջ գրած նամակի մասին, որտեղ նա նշել է, թե 1994թ.-ից իրեն հետապնդել են:
Ես տեղյակ չեմ ոչ մի բանից:
Ձեր եղբայրը Ձեզ ոչինչ չի՞ պատմել:
Ո՛չ:
Իսկ Դուք չե՞ք հետաքրքրվել, թե ինչ վիճակում է Ձեր եղբայրը:
Բիզնեսի վերաբերյալ հարցերի հետ կապված չեմ: Ի՞նչ գործ ունեմ ուրիշի գործերին խառնվել:
Բայց խոսքը Ձեր եղբոր մասին է:
Գիտեմ, բայց տեղյակ չեմ ու չեմ խառնվել, ու նա էլ ինձ բան չի պատմել:

Առավել մանրամասն “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս