ԵՀՄՖ-ն խիստ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ նոր ռազմական գործողությունների հրահրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահության հայտարարությունը։
ԵՀՄՖի նախագահությունը հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ նոր ռազմական գործողությունների հրահրումը խիստ դատապարտելի է և հղի է անկանխատեսելի հետևանքներով։
ԵՀՄՖն արդեն սկսել է միջազգային փորձագետների և Արցախի բարեկամ քաղաքական գործիչների հետ իրավիճակի պարզաբանման աշխատանքները։
ԵՀՄՖն համագործակցում է նաև Վերլուծությունների և Կանխագուշակումների Համաեվրոպակամ Կենտրոնի(PANAP) նախագահության
անդամների հետ` հնարավոր պատերազմի կանխման և ագրեսորի սանձազերծման ու դատապարտման գործընթացը ծավալելու միտումով։ ԵՀՄՖՆ և PANAP կենտրոնը աշխատելու են Բրյուսելի և Մոսկվայի հետ կատարվածի պարզաբանման և գնահատականը տալու միտումով։

Համաձայն ԵՀՄՖի և PANAP կենտրոնի փորձագետների կարծիքի Ադրբեջանի կողմից նման քայլը հրահրվել և սատարվել է Թուրքիայի կողմից և ունի հստակ նպատակ. անկայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և ստեղծել Ռուսաստանի համար խնդիրներ`երկրորդ ռազմաճակատ բացելով ԵԱՏՄի սահմանի մոտ։Սա ոչայլինչ է քան ԻՊի վրայից ուշադրությունը շեղելու և ահաբեկիչներին օգնելու մի նոր հնարք և սա պետք է հանդիսանա միջազգային հանրության համար թիրախ.պետք է անհապաղ արձագանքել ահաբեկչությունը սատարելու այս գործընթացին և կանխել համանման զարգացումները։

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն։
2.04.2016.Բրատիսլավա




Լրահոս