Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել անﬕջապես դադարեցնել թշնամական գործողությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ռազմական լարվածության աճի առնչությամբ: Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրին Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից, նախարար Շտայնմայերը մտահոգություն է հայտնել նաև մարդկային կորուստների համար, մասնավորապես քաղաքացիական անձանց շրջանում:

«Կոչ եմ անում կողﬔրին անﬕջապես դադարեցնել թշնամական գործողությունները և լիովին հարգել հրադադարի ռեժիմը: Այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Կողﬔրը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն և վերադառնան Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների: Համանախագահներն իրենց գործում ունեն իմ լիակատար աջակցությունը»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:




Լրահոս