Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է ﬕջազգային հանրությանը կասեցնել Ադրբեջանի չդադարող ոտնձգությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարٳթյամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողﬕց սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ: Այս մասին «Արﬔնպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հայտարարության ﬔջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողﬕց Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի ու խաղաղ բնակչության դեմ: Մեր աղոթքը և զորակցությունն ենք բերում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ու ժողովրդին, Պաշտպանٳթյան բանակի քաջարի հրամանատարներին ու զինվորներին:

Հորդորում ենք չնվազող արիությամբ ու աներեր հավատքով դիմակայել Հայրենիքի անկախության և ﬔր ժողովրդի անվտանգության դեմ ուղղված թշնամական հարձակուﬓերին: Ադրբեջանի շարունակական սադրանքներն ու ռազմական գործողٳթյٳնները խաթարում են կայունությունը տարածաշրջանում և ի չիք դարձնٳմ հակամարտٳթյան կարգավորմանն ուղղված ջանքերը: Կոչ ենք ուղղում ﬕջազգային հանրٳթյանը, ի մասնավորի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացٳմ ներգրավված երկրներին` կասեցնելու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի չդադարող ոտնձգությունները: Աղոթում ենք, որ Տերը երկնքի լուսեղեն հարկերում հանգստություն պարգևի զոհվածների հոգիներին, ﬗիթարություն` հարազատներին, շուտափույթ ապաքինում` վիրավորներին: Թող Աստված զորակից ու պահապան լինի խաղաղության պաշտպան Հայոց Բանակին»:




Լրահոս