Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ընդունելով լրագրողներին, հայտնեց, որ շփման գծի ամբողջ երկայնքով իրադրությունը լարված է:
«Հակառակորդը կիրառել է ծանր հրետանի բոլոր զինատեսկները, այդ թվում` օդուժ խաղաղ բնակավայրերի նկատմամբ: Ղարաբաղյան պաշտպանական բանակը վերականգնել է բոլոր դիքերը, արժանի հակահարված է տվել: Իրավիճակը շարունակում է լարված մնալ միայն հարավարեւելյան ուղղությամբ: Այնտեղից տեղեկությունները կհստակեցվեն. այս պահին հստակ չեն, քանի որ մարտական թեժ գործողությունները դեռես շարունակվում են»:
Վերջում նախագահը շեշտեց, որ անկախ իրադարձությունների զարգացման սցենարից` որեւէ բան չի կարող շեղել Արցախի ժողովրդին իր ընտրած ուղղուց, այսինքն` մենք շարունակելու ենք պայքարել հանուն անկախության, եւ բացի անկախությունից այլ այլընտրանք չենք տեսանում:
Քնար Մանուկյան, Արփինե Թովմասյան
Արցախ