Հյուսիսատլանտյան դաշինքը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման կապացությամբ և կոչ արել կայունացնել իրավիճակը: «Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ: Կողմերը պետք է դադարեցնեն կրակը»,- Թվիթերի իր պաշտոնական էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:





























