Էրդողանն իր ցավակցությունն է հայտնել Ալիևին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ իր ցավակցությունն է հայտնել՝ կապված Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների մահվան հետ, փոխանցում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի ադմինիստրացիայի աղբյուրին: Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Էրդողանը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջանի իր գործընկերոջն ուղղված ցավակցությանը` «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համացանցի իր էջում գրում է. «Էրդողանը զանգել է Ալիևին ու ցավակցել զոհված զինվորների համար… Ո՞ր զինվորների համար ` ի՞ր, թե՞ ազերի…»:




Լրահոս