ՀՀՇ-ն իր զորակցությունն է հայտնում ԼՂՀ բնակչությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից փխրուն խաղաղության խաթարմանն ուղղված գործողությունները: Այս մասին հայտնում են ՀՀՇ մամուլի ծառայությունից:

«Հայոց Համազգային Շարժում կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությանը, իշխանություններին, զինված ուժերին` վերահաստատելով, որ ողջ հայ ժողովուրդը, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությունը, ֆիզիկապես և բարոյապես սատար է կանգնելու Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիային դիմակայելու և հերթական անգամ խաղաղություն պարտադրելու արդարացի գործում»,- ասվում է ՀՀՇ տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս