ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը ԼՂ հակամարտության գոտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհուրդը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողﬔրին դադարեցնել անտեղի արյունահեղությունը, որը ոչ ﬕ տեղ չտանող ճանապարհ է և հանգեցնում է հետագա բռնությունների, կյանքերի, այդ թվում և քաղաքացիական անձանց կորուստների: Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրին ԵԽ մամուլի գրասենյակից, նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

«Սարսափած եմ և խորապես մտահոգված Լեռնային Ղարաբաղի հակամարտٳթյան գոտու շփման գծում թշնամական գործողությունների աճով: Կոչ եմ անում կողﬔրին պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում երաշխավորված կյանքի իրավունքը և վերադառնալ հրադադարի պահպանմանն ու խաղաղ բանակցություններին: Սա մարդասիրական հրամայական է»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը




Լրահոս