Արմեն Երիցյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Այսօր առավոտյան ԱԻ նախարարությունում հրավիրված խորհրդակցությանը նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց նորանշանակ փոխնախարարին.
– Շնորհավորում եմ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ ու պիտի նշեմ, որ ԴԱվիթ Կարապետյանին վաղուց եմ ճանաչում։ Կարծում եմ, որ որպես միջազգային հարաբերություններում լավ փորձառություն ունեցող գործիչ՚ նա շատ օգտակար կլինի մեր նախարարությանը։
Դավիթ Կարապետյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է աշխատել ԱԻ նախարարությունում.
– Սա մեր հանրապետության ամենալուրջ հեղինակություն ունեցող կառույցներից է։ Նախարարությունը կայացել է մեծապես Ձեր` պարոն Երիցյան և Ձեր թիմի ջանքերի շնորհիվ։ Ես շնորհակալ եմ ինձ ցուցաբերված վստահության համար։ Կաշխատեմ ամեն ինչ անել, որ նախարարությունն ավելի հզորանա ու ավելի արդյունավետ համագործակցություն ծավալի միջազգային հարաբերություններում։




Լրահոս